«Անվճար կրթություն»․ ուսանողական բողոք Բաքվում |epress.am|
14:37 - 25 դեկտեմբերի, 2019

«Անվճար կրթություն»․ ուսանողական բողոք Բաքվում |epress.am|

epress.am:  Բաքվի պետական համալսարանի ուսանողները դեկտեմբերի 24-ին համալսարանի գլխավոր շենքից «Անվճար կրթություն» գրառմամբ պաստառ էին կախել։ Գրությունը ձգվում էր հինգերորդ հարկից մինչև երկրորդ հարկ։

Կարճ ժամանակ անց համալսարանի ղեկավարությունը հեռացրեց պաստառը, բայց լուսանկարը շրջանառվում է սոցիալական ցանցերում։

Ադրբեջանում ԲՈՒՀ֊երի վարձավճարները հաճախ անտանելի են ուսանողների համար։ Կրթության ոլորտի փորձագետ Քյամրան Ասադովի խոսքով, վերջին յոթ տարիների ընթացքում ավելի քան հինգ հազար ուսանող չի ավարտել համալսարանը վարձը չվճարելու պատճառով։ Ընդ որում, ադրբեջանցի ուսանողները կարող են դիմել արտասահմանյան բուհեր ու ավելի քիչ գումարով ավելի բարձր որակի կրթություն ստանալ։

Պաշտոնական տվյալների համաձայն, 2019-2020 ուստարում պետական բուհերի առաջին կուրս ընդունվել է 42 062 մարդ, որից 24242-ը վճարովի հիմունքներով։

Ներկայումս Ադրբեջանի պետական համալսարաններում ամենաբարձր ուսման վճարը կազմում է տարեկան 6500 մանաթ (≈3800 դոլար), ամենացածրը՝ 1000 մանաթ (≈590 դոլար):

Հայաստանյան ԲՈՒՀ֊երում առավելագույն ուսման վարձը կազմում է 2 մլն 250 հազար դրամ, նվազագույնը՝ մոտ 300 հազար դրամ։

Թուրքիայի պետական համալսարանների նվազագույն ուսման վճարը 100 մանաթ է (≈590 դոլար), առավելագույնը՝ 3000 մանաթ (≈1800 դոլար)։

Ադրբեջանի 54 ԲՈՒՀ֊երում սովորում է ավելի քան 160 հազար ուսանող։ 70 տոկոսը՝ մոտ 120 հազար ուսանող, սովորում է վճարովի հիմունքներով, մյուսները՝ պետության հաշվին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել