Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման՝ Իրանի ԻՀՊԿ-ը անօդաչուներով ու հրթիռներով հարվածել է Իսրայելի կոնկրետ թիրախների․ ԻՀՊԿ
01:27 - 14 ապրիլի, 2024

Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման՝ Իրանի ԻՀՊԿ-ը անօդաչուներով ու հրթիռներով հարվածել է Իսրայելի կոնկրետ թիրախների․ ԻՀՊԿ

Ի պատասխան սիոնիստական ռեժիմի հանցագործության, այն է՝ Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա հարձակումը, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմաօդային ուժերը տասնյակ անօդաչուների եւ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմի տարածքում գտնվող կոնկրետ թիրախների։ Այս մասին հայտնում է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը։

Հիշեցնենք, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել