ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանը ենթարկվել է դաժան ծեծի։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Երեկ քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներեկացնենք մանրամասները»,- գրել է փաատաբանը։
comment.count (0)