azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանությունից հետո, ըստ փաստաբանների, դիմակավորված անձանց կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, չնայած ի սկզբանե քրեական վարույթը խուլիգանության հոդվածով էր նախաձեռնվել։
Քննչական կոմիտեն արդեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, երիտասարդին տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Նիստն այսօր կկայանա։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատագամվորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։
Այսօր առավոտյան փաստաբանները հաղորդեցին, որ խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Քննչական կոմիտեում այժմ ուսումնասիրում են խոշտանգման հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերը։
Իրավապահնեը այս պահին հաղորդել են միայն ՆԳՆ-ում երիտասարդին ուղեկցած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու մասին։
comment.count (0)