«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
18:12 - 04 մայիսի, 2024

«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին հայտնել են ՀԿ-ից։ 

«Մենք 4 տարի սպասել ենք այս օրվան, մենք այս շարժման զինվորն ենք, մենք մեր որդիներին ենք խոստացել, ու այսօր երեւի այդ խոսոտումը ողջ ժողովրդի առաջ լինի՝ ոնց մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց նման կռվել այս հող համար»,- Տավուշում հայտարարել է շարժման անդամներից մեկը։

Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս՝ «պատասխաններ պահանջելու ու պահանջ ձևակերպելու, որ գործընթացը դադարեցվի»։

Նշենք, որ Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ ապրիլի 20-ից իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզում սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։ Սահմանազատման աշխատանքները, սակայն, մեկնարկել են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել