Միացյալ Նահանգները երկարաձգել է Ռուսաստանում հարկեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվությունը |armenpress.am|
21:19 - 07 հունվարի, 2025

Միացյալ Նահանգները երկարաձգել է Ռուսաստանում հարկեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները երկարացրել է ամերիկացիների՝ Ռուսաստանում հարկեր, տուրքեր, ներմուծման տուրքեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվության վավերականությունը մինչև 2025 թվականի ապրիլի 9-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ԱՄՆ գանձապետարանի արտոնագրում։

«ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրվում է վճարել հարկեր, տուրքեր կամ ներմուծման տուրքեր և ձեռք բերել կամ ստանալ թույլտվություններ, արտոնագրեր, գրանցումներ, վկայականներ կամ հարկերի վերադարձ»,- նշված է գանձապետարանի արտոնագրում:

Թույլտվությունը վերաբերում է գործարքներին, որոնք արգելված են ԱՄՆ-ի Նախագահի թիվ 14024 գործադիր հրամանով, որն արգելում է գործարքները Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության մասնակցությամբ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշումը ներառում է ոչ միայն Միացյալ Նահանգների քաղաքացիներին, այլև ԱՄՆ-ում մշտապես բնակվող օտարերկրացիներին, կազմակերպություններին, կորպորացիաներին և գործընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի իրավասության ներքո ստեղծված և գործող ընկերություններին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել