civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեծ հարցազրույց է տվել ամերիկացի բլոգեր և փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին, որտեղ հիշել է պատերազմի առաջին օրերը և խոսել խաղաղության հասնելու ուղիների իր պատկերացումների մասին։ Զրույցի ամփոփ շարադրումը վերցված է BBC-ի ռուսական ծառայության հոդվածից։
Խոսելով ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ ներխուժումից առաջ տված խոստումների մասին՝ նա ոչ պատշաճ բառապաշար է օգտագործել, ինչպես նաև առաջին անգամ խոստովանել է, որ պատերազմի առաջին օրերին խոսել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ու վերջինս ներողություն է խնդրել Ուկրաինայի վրա հարվածների համար։
Հարցազրույցը տևել է գրեթե երեք ժամ։ Զելենսկին հիմնականում խոսել է ուկրաիներեն, չնայած Ֆրիդմանը ցանկանում էր, որ զրույցը լինի ռուսերեն։
Զրույցի սկզբում Լեքս Ֆրիդմանը հայտարարել է, որ պլանավորում է մեկնել Մոսկվա և հարցազրույց անել Վլադիմիր Պուտինի հետ։ Փոդքասթերը նաև ասել է, որ վստահ է, որ Պուտինը, Զելենսկին և Դոնալդ Թրամփը պետք է հանդիպեն հունվարի 25-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո, և պայմանավորվեն խաղաղության մասին։
Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ ընտրված նախագահը կարող էր դառնալ համաշխարհային առաջին առաջնորդը, որն ինքնաթիռով կժամանի Ուկրաինա, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն պատերազմի ավարտից հետո։
Պատժամիջոցների մասին
Երբ խոսք է բացվել Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբի մասին, Զելենսկին հիշել է արևմտյան գործընկերների հետ իր զրույցները։
«Ես խնդրում էի միայն մեկ բան, առաջին հերթին ԱՄՆ-ից՝ եթե դուք համոզված եք, եթե դուք ապացույցներ ունեք, եթե դուք նրա [Պուտինի] հետ խոսում եք, նա ձեզ ասում է, որ ներխուժում է լինելու, եթե այս ամենը ձեզ վախեցնում է, ես ապացույցներ չեմ խնդրում, պարզապես տվեք ինձ երկու բան՝ ուժեղացրեք մեզ զենքով, բայց ամենալավը՝ ուժեղացրեք մեզ նախադրյալներով, որպեսզի ոչ մի պատերազմ չլինի։ Դա առաջին հերթին զենքը չէ, ես նրանցից խնդրում էի պատժամիջոցներ։ Այսինքն՝ վախեցրեք նրան»,- ասել է նա։
«Խնդրում եմ, մի՛ ասեք՝ «եթե նա գա, եթե անցնի սահմանները, եթե սպանի, մենք պատժամիջոցներ կմտցնենք»։ Դե դա անհեթեթ (անպատշաճ բառ է օգտագործում) է, ներողություն»,- ավելացրել է Զելենսկին։
Ֆրիդմանը ճշտել է՝ արդյոք Զելենսկին նկատի ունի, որ Ուկրաինային այն ժամանակ ժամանակին օգնություն չեն ցուցաբերել։
«Ես կարծում եմ՝ ոչ։ Մենք օգնություն չէինք ստանում։ Եթե մենք համարենք, որ խոսքերը օգնություն են, ապա մենք դա շատ էինք ստանում»։
Արդեն ներխուժումից հետո արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և ակտիվորեն զենք մատակարարել Կիևին։
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)