Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան
13:08 - 07 մայիսի, 2024

Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլեթրի մասին․

«Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․ Ենթադրենք էսպիսի մի իրավիճակ․ շատ լավ, կասեցնենք գործընթացը, իսկ ինչ է լինելու դրանից հետո․ լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։  Ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը․ դա նպատակ է ունենալու, և ընդ որում, ես հավատացած եմ և առնվազն վերլուծությունը, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, հավատացած եմ, որ նպատակը դա է, և ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը, ընդ որում՝ այդ դեպքում պատերազմը դելիգիտիմացված չի լինի, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել և նաև այդ ուժերի ու արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն և դա կօգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար, բայց էդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու։

 ..․ Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, որովեհտև միայն այդ սցենարն է դա հավանական է դարձնում, և իմիջիայլոց նույն սցենարը գործում էր նաև 44-րյա պատերազմի ժամանակ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել