Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր:
Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»։
comment.count (0)