Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են:
Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների շարքն ու ինչ նպատակի է ծառայում, արդեն բոլորին է պարզ, բայց այս շղթան պետք է կոտրել»,-գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Ազատազէն» կազմակերպությունից հայտնել էին, որ ձերբակալվածներն են Իշխան Գևորգյանը, Հրաչյա Թովմասյանը, Հարի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Մեսրոպյանը։
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից էլ հայտարարել էին, որ «վերջիններս բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»։
comment.count (0)