1lurer.am: Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող խմբի մահվան կապակցությամբ երկրի նախարարների կաբինետն այսօր արտահերթ նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Իրանի Կարմիր Մահիկի հայտարարության մեջ նշվում է․
«Մենք վստահեցնում ենք մեր հավատավոր, ազնիվ և սիրելի ժողովրդին, որ ժողովրդի հերոս ու ծառա, առաջնորդի հավատարիմ ուղեկից այաթոլլահ Ռայիսիի՝ անխոնջ ոգով ներշնչված փառավոր ծառայության ու նվիրումի ուղին շարունակվելու է։ Ամենակարող Ալլահի օգնությամբ և մեծահոգի ժողովրդի աջակցությամբ երկրի կառավարումը չի տուժելու»։
Մինչ նախագահի նոր ընտրության անցկացումը 50 օր Էբրահիմ Ռայիսիի պարտականությունները կկատարի Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
comment.count (0)