tert.am: Նախկինների գալուց վախենում են, թող գնան խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն։
Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Վերադառնալու որևէ ցանկություն չունենք: Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մենք որևէ ակնկալիք չունենք, մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշանափոխության գաղափարը:
Սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որ այսօր կիրառվում են։ Կողմ ենք, որ այդ պրոցեսներն ընթանան միջազգային պրակտիկային համահունչ»,- ասել է նա:
Հարցին, արդյոք նրան կտեսնեն Բագրատ Սրբազանի կողքին, նա նշում է.
«Պարտադիր չէ, բայց մենք ամեն ինչ պատրաստ ենք, միայն թե շարժումը հաջողվի, իշխանափոխություն լինի»,- ասել է նա:
comment.count (0)