ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ԱԺ պատվիրակությունը
13:38 - 25 մայիսի, 2024

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ԱԺ պատվիրակությունը

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ԱԺ պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով․

«Մայիսի 24-27-ը Սոֆիայում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին:

Ա. Քոչարյանը և պատվիրակության անդամներ` պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին:

ՆԱՏՕ ԽՎ նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում է նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել