news.am: Ամենաարտոնյալ տրամաբանական բիզնեսը, որ պիտի լիներ փոքր բիզնեսը, շրջանառության հարկ է վճարել 5%, հունվարի 1-ից դարձել է 10%. Խաղամոլության տուրքը շրջանառության 0.1%-ից դառնում է 0.2%: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
«Հիմա ասում եք՝ կազինոները բակերից վերացել են, բակերից վերացել եկել, մտել են մարդկանց գրպանը, ամեն մեկի գրպանը հեռախոս կա, ամեն մեկի գրպանը կազինո կա: Բնականաբար որևէ կերպ արդարացած չի կարող լինել հարկերը ավելացնելով բավարարվելը: Այն սահմանափակումները, որոնց մասին խոսում են նաև իշխանական պատգամավորները և հեղինակը, դրանք ընդամենը ապագայի մասին բարի ցանկություններ են, որևէ կապ չունեն այդ սահմանափակումները կոնկրետ այս նախագծի հետ։
Հետևաբար, խնդիրները հարգելի հայրենակիցներ, շարունակում են մնալ: Այո, ես էլ եմ կոչով միանում, չգիտեմ ինչքանով կօգնի, չի կարելի դրանով ընդհանրապես զբաղվել, դա պիտի մերժվի, արմատախիլ արվի մեր իրականությունից: Դա ոչ բիզնես է, ոչ էլ օգուտ է, ամեն ձևով էլ վնաս է, ձեր խնդիրները այդպես էլ մնաց, ընդամենը լավագույն դեպքում 13 միլիարդ նորից այդ կրվողների գրպանից կգնա լավագույն դեպքում պետական բյուջե»,-ասաց նա:
comment.count (0)