Մենք հստակ գնահատական ենք տվել Բաքվում տեղի ունեցող դատավարություններին, ես ասել եմ, որ մենք ունենք տեղեկություն, և այդ տեղեկությունը հիմա ակնհայտ երևում է, որ օգտագործում են արգելված միջոցներ և խոշտանգումներ և նաև ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ։
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հարցուպատասխանին պատասխանելով Բաքվում տեղի ունեցող դատավարությունների, գերիների մասին հարցին։
«Մեր դիվանագիտությունն անում է այն ինչ հնարավոր է և մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով։
Էլի ուզում եմ ասել՝ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղռկություններով՝ այլ արգելված միջոցներով, տեղի է ունենում արգելված ներգործություն, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար»,- ասաց Փաշինյանը։
comment.count (0)