shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ ավիավթարի հետևանքով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Շարունակելով դիվանագիտական հանդիպումներն ու շփումները՝ ես հեռախոսազանգ ստացա իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից»,- գրել է Բաղերի Քանին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ երկրի հյուսիս-արևմուտքում:
comment.count (0)