ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն այսօր Բելգիայի Թագավորությունում է` աշխատանքային այցի շրջանակում
«Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
comment.count (0)