Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ |armenpress.am|
12:47 - 17 հունվարի, 2020

Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ |armenpress.am|

armenpress.am: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ Է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել հունվարի 17-ին:

«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր Է հետաքննել, եւ անհրաժեշտ Է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել Է նա:

Խամենեիի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ Է»:

«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն Էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել Է Իսլամական Հանրապետության ղեկավարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել