Իրանը սեփական արտադրության նոր արբանյակ կուղարկի ուղեծիր |news.am|
14:33 - 17 հունվարի, 2020

Իրանը սեփական արտադրության նոր արբանյակ կուղարկի ուղեծիր |news.am|

news.am:  Իրանը սեփական արտադրության նոր արբանյակ կուղարկի ուղեծիր, որը ստացել է «Զաֆար» անվանումը: Այս մասին հայտարարել է Իրանի կապի եւ հաղորդակցության նախարար Ջավադ Ազերի Ջահրոմին:

««Զաֆար» գիտահետազոտական արբանյակի արձակումը ծրագրվում է մոտ ժամանակներս»,- գրել է նա Twitter-ում:


«Զաֆար»-ը նախագծվել է գիտության եւ տեխնիկայի համալսարանի հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից եւ կշռում է 90 կգ, հագեցած է գունավոր տեսախցիկներով եւ բնական աղետները վերացնելու կարողությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել