Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները ունեն անհամաչափ արտաքին աջակցություն․ Սերժ Սարգսյանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին
16:33 - 31 մայիսի, 2024

Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները ունեն անհամաչափ արտաքին աջակցություն․ Սերժ Սարգսյանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դատարանի բակում անդրադարձավ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու միջադեպին։ 

«Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները վստահ են, որ իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում»։ 

Հարցին՝ արտաքին ուժեր ասելով ում նկատի ունի, ասաց․ «Ակնհայտ է, որ առաջին հերթին նկատի ունեմ արևմուտքին, կոլեկտիվ արևմուտքին։ Տրադիցիոն երբեք մեր դաշնակիցները կամ ոչ արևմտյան երկրները որևէ հայտարարություն մեր ներքին կյանքին գրեթե բացառում էին։ Իհարկե, եղել են տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ, բայց ոչ ուղիղ։ Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք և Եվրոպայի խորհրդի երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով»։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին  Գարեգին Բ-ի և մյուս հոգևորականներիի այցը Սարադարապատի հուշահամալիր, որտեղ նախատեսված էր ՀՀ բարձրագույն ղեկավարության այցը։ Ավելի ուշ Մայր Աթոռից հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, որ չնայած արգելքներին Վեհափառ Հայրապետը կարողացել է մոտենալ հուշահամալիրին։ 

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով միջադեպին ասաց․ «Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել