Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի. Լլոյդ Օսթին
 |azatutyun.am|
13:48 - 01 հունիսի, 2024

Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի. Լլոյդ Օսթին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին ասել է, որ Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի՝ չնայած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության արագ խորացմանը:

AP-ի փոխանցմամբ՝ Օսթինն ընդգծել է չինացի գործընկերոջ հետ երկխոսության վերականգնման կարւորությունը՝ խուսափելու համար «վրիպումներից և թյուրըմբռնումներից»։

Երեկ Լլոյդ Օսթինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ, որը բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ Չինաստանը խզեց ռազմական շփումները 2022 թվականին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցից հետո:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել չինացի գործընկերոջ հետ հանդիպումից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել