ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվան մասին:
Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջին հերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամային ու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում:
Նշանակալի է նրա ավանդը նաև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման գործում:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Արթուր Չիլինգարովի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
Անվանի գիտնականի և աշխատասեր, իմաստուն մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։
comment.count (0)