shantnews.am: Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Մինորու Կիհարան, Շին Վոն-Սիկը և Լլոյդ Օսթինը պայմանավորվել են «ինստիտուցիոնալացնել եռակողմ պաշտպանական համագործակցությունը», այդ թվում՝ ամռանը եռակողմ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը Սինգապուրում «Շանգրի-Լա» երկխոսության ֆորումի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։
«Նրանք պայմանավորվել են ինստիտուցիոնալացնել անվտանգության եռակողմ համագործակցությունը` ներառյալ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունները, տեղեկատվության փոխանակումը, եռակողմ վարժանքները և համագործակցությունը պաշտպանական փոխանակումների վերաբերյալ՝ մշակելով եռակողմ համագործակցության շրջանակ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ամռանը անցկացնել եռակողմ զորավարժություններ, ինչպես նաև եռակողմ շտաբային վարժանքներ՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու նպատակով։ Զորավարժությունները կկոչվեն Freedome Edge: Զորավարժությունների մասնակիցների թվի և ներգրավված տեխնիկայի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
comment.count (0)