aysor.am: Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, այս մասին ԱԺ-ում հյատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը համոզմունք ունի, որ թե՛ իր, թե՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։
«Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին, ապա արժի թարմացնել հիշողությունը՝ մենք այս մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից, սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է»,- ասաց նա։
ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։
comment.count (0)