ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց Կազանում տեղի ունեցած «կարևորագույն իրադարձության մասին», ինչը, նրա խոսքով, «շատ նման է նրան, որ տարածաշրջանային կոմինիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը, կարող է փոխադարձ և լիարժեքորեն ընդունելի լինել»։
«Մենք այս առաջարկը արդեն նաև գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մնացած 2 [չհամաձայնեցված] հոդվածների վերաբերյալ ՀՀ առաջարկները։
comment.count (0)