armenpress.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն դեկտեմբերին կվերսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Հիքմեթ Հաջիևի խոսքերը։
«Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ», - ասել է Հաջիևը։
Նա նաև հավելել է, որ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում, ուստի փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի։
comment.count (0)