Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
 |news.am|
13:34 - 04 հունիսի, 2024

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաեւը տեղեկացրել է, որ Իրանը ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։

«Հայտն ստացվել է մայիսի 27-ին, սկսում ենք համապատասխան ընթացակարգեր»,- ասել է Սագինտաեւը երեքշաբթի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն անհրաժեշտ է համարում երկրների եւ տարածաշրջանային առեւտրային միավորումների ցուցակի ստեղծումը, որոնց հետ ԵԱՏՄ-ն նպատակահարմար է, որ սկսի համաձայնագրեր կնքել ազատ առեւտրի գոտու մասին։ Նա ընդգծել է, որ  այսօր աշխարհում շատ են պետությունները, որոնք պատրաստ են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Դրանք են, նախ եւ առաջ, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն եւ Մոնղոլիան։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել