«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ամփոփեց օրն ու ներկայացրեց հետագա անելիքները
22:31 - 04 հունիսի, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ամփոփեց օրն ու ներկայացրեց հետագա անելիքները

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների կողմից հունիսի 4-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց գալիք օրերի անելիքները։

Այսօր շարժման աջակիցները  հավաք էր անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով հանդիպում Պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ պատրաստ են հանդիպել շարժման չորս մասնակցի և Բագրատի Սրբազանի հետ, սակայան առանց լրատվամիջոցների ներկայության, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվել են ոչ հանրային հանդիպումից։ 

«Այս շարժման մեջ որևէ այլ տեսակի արժեք ներթափանցում չունի, քան ճշմարտության համար պայքարը, հայրենիքը և պատիվը։ Ամեն ինչ, ինչ նախատեսել ենք և ծրագրել ենք, իր արդյունքը, ի վերջո, արձանագրելու է։

Այսօր գնացել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ցանկացել ենք, որպեսզի հանրային հանդիպում ունենանք։ Պաշտպանը առաջարկել է չորս հոգու հետ հանդիպել առանց լրագրողների, մենք էլ չենք ընդունել առանց լրագրողների հանդիպման առաջարկը, որովհետև իր առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրականացվում են։ Եվ այդ գործերը հիմնականում քաղաքացուն պաշտպանելն է անօրինականություններից»,-ասաց շարժման առաջնորդը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ընթացքում խոսեց առաջիկա անելիքների մասին՝ տեղեկացնելով, որ հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

«Հանրահավաքին կներկայացնեմ առաջիկա օրերին ինչ ենք անելու և նաև որոշ խոսակցություն կլինի քաղաքական օրակարգի մասին»,- ավելացրեց շարժման առաջնորդը՝ ընդգծելով, որ շատ կարևոր հանրահավաք է լինելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել