«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօրվա հանրահավաք է անցկացրել Սոթքում։ Հանրահավաքի ընթացքում շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց գալիք օրերի անելիքները․
«Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ՝ նրանց, ովքեր ասում ենք մենք պատիվ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտություն ենք ուզում հասարակական իմաստով, արդարություն ու ճշմարտություն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամությունը մեր տներից վերանա, ատելությունը մեր կյանքից հեռանա, ուզում ենք արժանապատիվ, կայուն, հզոր պետություն ունենալ, ուզում ենք որպեսզի աշխարհը մեզ հետ, ոչ թե մեր վրա խոսի, ահա այս իշխանությունները մեզ ինչ ասես, ասում են։
Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև, կանգնած ենք հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։ Ոմանք, այս ստախոսի գլխավորությամբ, հետ չեն կանգնելու այն ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված։
Մեր իղձերի ու երազանքների իրականացման ճանապարհը հենց այսօրով է նաև պայմանավորված, հետևաբար ամսի 9-ին, երեկոյան 18․30 հանդիպելու ենք Հանրապետության հրապարակում, որպեսզի մեր կյանքի սրբագրման նոր էջը սկսենք...
Խնդրում եմ, մարդիկ սխալ չհասկանան, ամսի 9-ը մեր անելիքների վերջին օրը չէ, այլ անելիքների կարևոր կետը։ Այդ օրը շատ բաներ ունենք անելու ու ցույց տալու։ Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի»։
comment.count (0)