Ավստրիայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին հարվածելու Արևմուտքի որոշումն անվանել է կարմիր գիծը հատող
 |shantnews.am|
10:42 - 09 հունիսի, 2024

Ավստրիայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին հարվածելու Արևմուտքի որոշումն անվանել է կարմիր գիծը հատող |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնության տարածքին արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի թույլտվությունը կարմիր գծի հատումն էր։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։

«Այսպիսով, կարմիր գիծը հատվեց, ուստի ես շատ գոհ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պարզաբանումից, ով ասաց, որ դաշինքը զորքեր չի ուղարկի Ուկրաինա», – ասել է նա Die Presse թերթին տված հարցազրույցում։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 31-ին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ռուսական տարածքին։ Ինչպես հայտարարեց ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել