Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմության հանրահավաքին
 |tert.am|
11:29 - 09 հունիսի, 2024

Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմության հանրահավաքին |tert.am|

tert.am: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Պետեր Մագյարի կազմակերպած հանրահավաքին, գրում է dw.com-ը։

Մագյարը, խոսելով ամբոխի առջև, նշել է, որ նրանք միասին «կարող են փրկել Հունգարիան»։

«Մենք այստեղ ենք, և պատրաստ ենք փոխել մեր ճակատագիրը, որը մեզ ուզում է պարտադրել հանցագործ, ռեպրեսիվ իշխանությունը»,- ասել է ընդդիմադիրը։

Հարցումների համաձայն՝ Եվրախորհրդարանի հաջորդ ընտրություններում հունգարացի ընտրողների 25-ից 30 տոկոսը պատրաստ է քվեարկել Պետեր Մագյարի «Հարգանք և ազատություն» կուսակցության (TISZA) օգտին։ Մինչդեռ վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությանը կաջակցի ընտրողների 45-50 տոկոսը։ Սակայն այս ցուցանիշը, ինչպես նշում են սոցիոլոգները, նվազում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել