ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը
 |1lurer.am|
12:58 - 09 հունիսի, 2024

ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի՝ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է երկու երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ 

Հայտարարության մեջ, որն ամբողջությամբ հրապարակվել է Սպիտակ տան կայքում, անդրադարձ կա նաև միջազգային օրակարգի տարբեր թեմաների՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Մոլդովա, Բալկանյան երկրներ, Մերձավոր Արևելք, գլոբալ անվտանգություն, կլիմայի փոփոխություններ և այլն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել