Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|
10:47 - 22 օգոստոսի, 2024

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բեմիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Նախագահն ընդգծել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները», - նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև քննարկել են «ԱՄՆ-ի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից», որը ներառում է նաև ԱՄՆ-ի պաշտպանական ռազմական տեղակայումները, հավելել են Սպիտակ տանը։

Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է բանակցությունների նոր փուլ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ Ըստ երեք միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել նվազեցնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունները։ Բանակցություններն առաջիկա օրերին կշարունակվեն Կահիրեում։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել