Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պատասխանել է Զախարովային
18:14 - 09 հունիսի, 2024

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պատասխանել է Զախարովային

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Զախարովային․
 
«Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.
Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: 
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ: 

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության: 
Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛  երկրում, և՛ երկրից դուրս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել