Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
 |tert.am|
12:00 - 11 հունիսի, 2024

Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են հորինել և փորձում են հրամցնել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սուտ մեկ․ ինչը, որ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է չկա, Քննչական կոմիտեի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։

Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։

«Բա ձեր ղեկավարի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի հայտարարությունները լսեք, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն «տնայինը» չեմ անելու։

Մյուսը՝ այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին է խոսո՞ւմ։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։

Նրա այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները կրկին տեղից արձագանքեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Չմեկնաբանե՛ք էլ իմ խոսքերը, այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։

Ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը, և հավելեց, որ ելույթն ավարտվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել