Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն |1lurer.am|
20:35 - 11 հունիսի, 2024

Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությանը կներգրավվեն մարտական տեխնիկա, ավիամիջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտավարական զորավարժությունները միաժամանակ կանցկացվեն նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ:

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն «ռազմավարական օբյեկտները և հաղորդակցության գծերը հնարավոր սադրիչ-դիվերսիոն գործունեությունից պաշտպանելու տարբեր խնդիրներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել