ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրը
 |tert.am|
13:27 - 12 հունիսի, 2024

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։

Գերատեսչությունում կարծում են, որ տեղեկությունը տարածում են վրացական ընդդիմադիր աղբյուրները։

«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նախօրեին վրացական Mtavari հեռուստաալիքը հայտել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։

Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել