ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին |armenpress.am|
17:33 - 13 հունիսի, 2024

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ Փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 70 պատգամավոր։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Արմեն Դանիելյանի թեկնածության օգտին՝ 0 ձայն, Ռուբիկ Մխիթարյանի՝70 ձայն, Մանվել Շահվերդյանի՝0 ձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել