Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով
16:57 - 25 հունիսի, 2025

Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով

Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով: Այս մասին հայտնեցին նրա փաստաբանները՝ նշելով, որ կալանավորելու միջնորդություն է ներկայացված, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան:

Փաստաբանները քաղաքական հետապնդում որակեցին գործողությունները՝ նշելով, որ «դրանք նպատակ ունեն թուլացնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին»․ «Թե ինչ նպատակով, ժամանակը ցույց կտա, կարծում եմ նպատակներից մեկը կլինի եկեղեցու նկատմամբ ավելի ուժեղ ոտնձգումը»։

Փաստաբաններից մեկը նշեց՝ այն փաստերը, որոնք հրապարակել է քննչական կոմիտեն, չեն համապատասխանում իրականությանը, հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը․ «Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ ձայնագրությունները ընդհատումներով են, և ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք այլ եղանակներով մշակված, գեներացված են, քննությունը ցույց կտա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել