Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր
15:17 - 21 հունիսի, 2024

Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր

Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՝ Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ,  բաժնեմասեր։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը՝ ոչ հաշտության հիմքով։

Վճռվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին  պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ,  «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայատանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ,  2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և  ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել