ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|
16:51 - 21 հունիսի, 2024

ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: 

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել