arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա սիրիացի գործընկեր Բասսամ Սաբագը քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ռուսաստանի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը Գազայի հատվածում շարունակվող էսկալացիայի և Լիբանանում Իսրայելի զանգվածային ավիահարվածներին լույսի ներքո»,-նշել են գերատեսչությունում:
Բանակցությունները կայացել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «լուսանցքներում»։ Սիրիայում իրադրության համատեքստում կողմերը ուշադրությունը կենտրոնացրել են համապարփակ կարգավորման վրա՝ հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքների խստիվ պահպանմամբ:
Նախարարները ռուս-սիրիական հռչակագիր են ստորագրել միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական հետևանքները մեղմելու և փոխհատուցելու ուղիների ու միջոցների մասին:
comment.count (0)