ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որում, անդրադարձ կա նաև Հայաստանին։
Նշվում է, որ 2023թ․ ընթացքում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնյաները շարունակել են մասնակցություն ունենալ քաղաքացիական դիսկուրսի մեջ առանց սահմանափակումների։
«Ըստ մեդիա հրապարակումների՝ Կառավարության և ՀԱԵ-ի հարաբերությունները շարունակել են լինել «կոնֆրոնտացիոն» և երկու կողմերի հրապարակային հռետորաբանությունն էլ եղել է բացասական»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Առաքելական եկեղեցու պաշտոնյաները հայտարարություններ են արել՝ արտահայտելով ՀԱԵ դժգոհությունը ԼՂ հակամարտության մասով ՀՀ կառավարության գործողությունների, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացը դպրոցական ծրագրից հանելու վերաբերյալ։
«Կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակել է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասվում է զեկույցում ու հավելելով նշվում Փաշինյանի հայտարարությունը՝ եկեղեցու՝ կուսակցություն հիմնելու մասին։
Զեկույցում անդրադարձ կա նաև հրեական սինագոգների վրա հարձակումներին, ինչպես նաև Հայաստանում կրոնական կազմակերպությունների ու դրանց անդամների հանդեպ վերաբերմունքին։
comment.count (0)