armenpress.am: Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեից:
Նշվում է, որ արկերն իրենցից ներկայացնում են փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ և մեկ անհայտ բալիստիկ հրթիռ։
Նշվում է, որ առաջին հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 05:05-ի սահմանում (Երևանի ժամանակով 00:05-ին) և թռել է շուրջ 600 կմ, երկրորդը՝ տեղական ժամանակով 05:15-ի սահմանում (Երևանի ժամանակով 00:15-ին) և թռել է մոտավորապես 120 կմ:
Ենթադրվում է, որ արձակումը տեղի է ունեցել Փհենյանի նախազգուշացումից հետո՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններին ի պատասխան։
comment.count (0)