Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները
 |armenpress.am|
17:24 - 03 հուլիսի, 2024

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Նախագահները քննարկել են հիմնականում տնտեսական ուղղվածություն ունեցող հարցեր: 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել են Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու են 16 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ 

Գագաթնաժողովի ավարտին Ղազախստանը նախագահության ժամկետը կփոխանցի Չինաստանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել