civilnet.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին խոսել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին։
«Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում»,- ասել է նա։
Միրզոյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում կոնֆլիկտի էջը փակելու և խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ըստ նրա՝ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ժամանակն է կյանքի կոչելու երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունները։
«Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչելու այդ համաձայնությունները»,- նշել է Միրզոյանը։
comment.count (0)