Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել |shantnews.am|
07:47 - 13 հունվարի, 2020

Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am։ Իրանում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև երկրի այլ քաղաքներում:

Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիայի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, կատարվել են ձերբակալություններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին: Վերջին գրառման մեջ Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել «չսպանել ցուցարարներին»:

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն ընդունել են, որ սխալմամբ խոցել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը: Հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարը 176 մարդու կյանք է խլել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել