Զոհերի հարազատները պահանջում են  Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների մարմինները տեղափոխել ՀՀ. ակցիա |news.am|
12:07 - 11 հուլիսի, 2024

Զոհերի հարազատները պահանջում են Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների մարմինները տեղափոխել ՀՀ. ակցիա |news.am|

news.am: Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական  գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ, պահանջում են՝  Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների արտաշիրմում անել և տեղափոխել Հայաստան:

«Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականաի սեպտեմբերի 19-ին։ Խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում անեն ու մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին։ Դիմել ենք Հայաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին՝ անարդյունք։

Մնում է գնամ Գորիս, խնդրեմ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերել Հայաստան։ Վերջին հույսս դա է, եթե այստեղ պետություն չկա»,- ասաց Բորիկ Արզումանյանը։

Ակցիայի մասնակից մի կին ասաց, որ մի քանի անգամ դիմել էին Արցախի նախկին պաշտոնյաներին, ասել էին՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, արտաշիրիմում արվի ու տեղափոխվեն մարմինները, բայց օրվա ավարտին չեղարկվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել