Պուտինը Օրբանի միջոցով Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել. Պեսկով |azatutyun.am|
15:06 - 12 հուլիսի, 2024

Պուտինը Օրբանի միջոցով Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, պարոն Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին և ոչ մի նամակ կամ հաղորդագրություն՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չի փոխանցվել», - ասել է խոսնակը:

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, մինչ այդ՝ հուլիսի 2-ին, Օրբանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հուլիսի 8-ին Օրբանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և նրա հետ էլ է մտքեր փոխանակել այդ ճգնաժամի կարգավորման հեռանկարների շուրջ։

Հունգարիայի վարչապետն այնուհետեւ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպել է Թրամփին։

Ամփոփելով այդ զրույցի արդյունքները՝ Հունգարիայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահը, եթե հաղթի նոյեմբերի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

Օրբանը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղապահ առաքելություն 5.0»՝ նկատի ունենալով Կիև, Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերը, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, որի ընթացքում նույնպես անդրադարձ է եղել ուկրաինական հակամարտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել