Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին
14:39 - 13 հուլիսի, 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից.

Վարչապետը կարեւորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ընդլայնմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել